Հաղթելու ձգտումը հաստատվեց օրհնությամբ

Հաղթելու ձգտումը հաստատվեց օրհնությամբ

Ապրիլի 16-ին նշվեց Ս. Հարության տոնը: Արարատյան Հայրապետական թեմի «Կանա» կրթական կենտրոնի սաներն առաջին անգամ միասնաբար մասնակցեցին Ս. Պատարագին:


Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում պատարագիչ քահանան թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն էր:


Ս. Պատարագից հետո «Կանա» կրթական կենտրոնի սաները միացան հավատացյալներին, ովքեր հավաքվել էին առաջնորդարանի դահլիճում՝ Նավասարդ Սրբազանին շնորհավորելու և միասին Ս. Զատիկը տոնելու: Երեխաներն իրար հերթ չտալով՝ կարմիր հավկիթներից ընտրում էին «ամենաուժեղները», որպեսզի ձվակռվում կարողանան հաղթել Սրբազան հորը: «Մարտի» ընթացքում մեծագույն հաղթանակը մանուկների անմեղ ուրախությունն էր, որով էլ ավելի ընդգծվեց տոնական տրամադրությունը։


Տոնը շարունակելու ցանկությունն այնքան մեծ էր, որ երեխաները պայքարեցին մինչև վերջ: Բոլոր հավկիթները կոտրվեցին, բայց Սրբազան հոր օրհնությամբ քաջալերված մանուկները «հայտարարեցին», թե հաջորդ տարի ավելի համառ են պայքարելու:

  • 2017-04-16
×