Նավասարդ Սրբազանի զատկական ուղերձը

Նավասարդ Սրբազանի զատկական ուղերձը

Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակներ,


Ցնծում են հոգիները մեր Զատկական բերկրանքով, քանզի Տիրոջ Հարության իրողությամբ, անբացատրելի ճշմարտության ներթափանցմամբ մեզ շնորհվեցին փրկաբեր հավատք, անմահություն և երանական կյանք: Զատկական այս առավոտ, որպես «որդիք յարութեան», ազգովի կրկին հարություն կառնենք Քրիստոսի հետ՝ վերաիմաստավորելով մեզ շնորհված երկրային կյանքը՝ վերնայինը, «վերինը փնտրելու» տեսլականով:
Թող Զատկական ճառագող լույսը խաղաղություն և բարեբերություն սփռի ձեր հարկերից ներս, և հարուցյալ Տիրոջ Սուրբ Աջը հովանի լինի ձեզ և ձեր ընտանիքի անդամներին: Թող Հարության ավետիսը ձեզ պարգևի մահվան դեմ հաղթանակած լինելու բերկրանքը, սեր և բարություն սփռի ձեր հոգիներում, զորեղացնի՝ դիմագրավելու տարաբնույթ փորձություններին և ապրելու Տիրահաճ կյանքով:


«Քրիստոս յարեաւ ի մեռելոց. մահւամբ զմահ կոխեաց,
եւ յարութեամբն իւրով մեզ զկեանս պարգեւեաց.
Նմա փառք յաւիտեանս. ամէն»:

Զատկական բերկրությամբ և հարուցյալ Տիրոջ օրհնությամբ՝
ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

  • 2017-04-16
×