«Ընտանիքի կանչը»։ Հայ ընտանիքի պատմություն ներկայացնող ևս մեկ գիրք

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • «Ընտանիքի կանչը»։ Հայ ընտանիքի պատմություն ներկայացնող ևս մեկ գիրք

«Ընտանիքի կանչը»։ Հայ ընտանիքի պատմություն ներկայացնող ևս մեկ գիրք

«Գիրքը մեծ հետաքրքրությամբ եմ կարդացել։ Ամեն ինչ այնքան հասկանալի էր գրված, որ կարծես աչքիս առաջ կատարվող իրադարձություններ լինեին»։
 

Այսպես է նկարագրում Ս. Երրորդության եկեղեցու կիրակնօրյա վարժարանի սան Լիլիթը Ճուղուր Երևանցու «Ընտանիքի կանչը» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 30-ին՝ եկեղեցու դահլիճում։


Պատմագրական վիպակը ներկայացնում է թուրքական բռնաճնշումներից մազապուրծ հայ ընտանիքի կյանքը։ Հայրն ընտանիքը պաշտպանելիս սպանում է թուրք ոստիկանի և ստիպված փախչում Արևելյան Հայաստան՝ կնոջը և դեռ չծնված երեխային թողնելով Մուսալեռում։ Երբ ցանկանում է Արաքսի վրայով ետ վերադառնալ՝ ձերբակալում են։


Ինչպես նշում է Ճուղուր Երևանցին, վիպակը հիմնված է իրական դեպքերի վրա։ Ընտանիքի հայրը, ում ձերբակալում են, Արմեն Ճուղուրյանի պապի հորեղբայրն է՝ Ազատը։ Ազատը Լենինի արձանի մոտ պատահաբար՝ ետ վերադարձի ճանապարհին, հանդիպում է ընտանիքին։


Ահա այս պատմության մասին տեղեկանալու և գրքի հեղինակի հետ ծանոթանալու համար էին կիրակնօրյա դպրոցի սաները և շատ այլ հյուրեր հավաքվել Ս․ Երրորդություն եկեղեցու դահիճում։ Հեղինակի համար արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել իր ստեղծագործությունները ներկայացնել այս եկեղեցու հարկի տակ։ Հարկ է նշել, որ Արմեն Ճուղուրյանի առաջին գրքի շնորհանդեսը ևս տեղի է ունեցել Ս․ Երրորդություն եկեղեցու դահիճում։

  • 2017-05-02
×