Ապրիլի 19-ին Երևանի Նոր Նորքի ս.Աստվածածին եկեղեցու բակում բացվեց «Ծաղկյալ խաչի պտուղները» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը ներկաներին փոխանցեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը, ողջունեց աշխատանքների հեղինակներին, խոսեց խաչի խորհրդի մասին:
Միջոցառմանը ներկա էին սարկավագներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից,երիտասարդներ, հավատացյալներ:
Ցուցահանդեսին ներկայացված էին եկեղեցու երիտասարդների աշխատանքները՝ ձեռաց թաշկինակներ, սկիհի ծածկոցներ, եկեղեցիների խորհրդանոցի վարագույրներ: Աշխատանքները հեղինակները կնվիրեն Հայ Եկեղեցու վանքերին և եկեղեցիներին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին