Հոկտեմբերի 23-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի ունեցավ Ս. Ղազար կղզում հիմնադրված Մխիթարյան Միաբանության 300-ամյակին նվիրված միջոցառումների բացման արարողությունը:
Միջոցառմանը ելույթ ունեցավ Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախումբը, գեղ. ղեկավար՝ Լիլիթ Գրիգորյան:
Միջոցառումն իրականացվեց ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ Հայագիտական և հասարակական գիտությունների բաժանմունքի, Երևանի պետական համալսարանի, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի, Վենետիկի Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ հոկտեմբերի 23-25-ը Հայաստանում իրականացվող՝ Ս. Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: