Օրհնվեց նորակառույց մատուռ

Օրհնվեց նորակառույց մատուռ

Դեկտեմբերի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի  Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տ. Բաբկեն քահանա Հայրապետյանն օրհնեց Երևանի «Արաբկիր» զբոսայգու հարևանությամբ նոր կառուցված մատուռը: Արարողության ավարտին Տեր հայրը մատուռն անվանակոչեց Ս. Աստվածածնի անունով: 

Օրհնության արարողությանը ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

 

Մատուռի կառուցումն ու հարակից տարածքի բարեկարգումը նախաձեռնել և իրականացրել է Երևանի բնակիչ Արամ Մարգարյանը՝ ընկերների և եղբայրների հետ: Նրանք համոզված են, որ Հրազդանի կիրճի հարևանությամբ գտնվող մատուռը շուտով կդառնա երևանցիների սիրված ուխտատեղիներից մեկը: Բարերարները մատուռը հանձնելու են Արարատյան Հայրապետական թեմին: 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2017-12-17
×