Բարեգործությունը՝ սիրո դրսևրում

Բարեգործությունը՝ սիրո դրսևրում

Դեկտեմբերի 28-ին Մասիս քաղաքում գործող Հայկական Կարմիր խաչ ընկերության բարեգործական ճաշարան այցելեցին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Նրանց նախաձեռնությամբ ու աջակցությամբ ճաշարանում նշվեց Ամանորը:


Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորները սիրով մատուցեցին սնունդը յուրաքանչյուրին՝ փոխանցելով նաև իրենց օրհնությունը:

 

Նախաձեռնությունն ավարտվեց տոնական երգ ու պարով: Իրենց օրը տոն դարձնողներին ճաշարանի շահառուները հայտնեցին իրենց երախտիքը:


Նշենք, որ  Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Ամանորի նախաշեմին այց են կատարել նաև Մասիս քաղաքում գործող «Առաքելություն Հայաստան» կազմակերպության կողմից բացված բարեգործական ճաշարան:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-12-30
×