Տարվա վերջին և նոր տարվա առաջին օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հաստատվել է նռան օրհնության կարգը։ Ամեն տարի Ամանորի գիշերը Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում Հանրապետական մաղթանքի ավարտին կատարվում է նռնօրհնեքի արարողություն:
Ամանորի գիշերն Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիները բաց են ու սպասում են հին ու նոր մարդկանց՝ իրենց հին ու նոր մտքերով, հույսերով։
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Հանրապետական մաղթանքը և Նռնօրհնեքի կարգը կատարվեցին առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Հընթացս արարողության հոգևոր հայրերը հայցեցին Աստծո օրհնությունն ու ողորմությունը Հայաստան աշխարհի պահպանության, խաղաղության, շինության և անսասանության համար:
Արարողության ավարտին Սրբազան հայրն օրհնեց ու շնորհավորեց ներկա հավատացյալներին ամանորի և Սուրբ Ծննդայն տոների առթիվ՝ մաղթելով Տիրոջ ողորմածությունն ու սերը հայ ժողովրդին և Հայաստան աշխարհին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին