Սուրբ Ծնունդը թեմի եկեղեցիներում

Սուրբ Ծնունդը թեմի եկեղեցիներում

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Փրկչի Ծնունդը` հնչեցնելով Նրա Ծննդյան Մեծ Ավետիսը: Քրիստոնյաներիս համար այս կարևոր օրը Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում տոնվում է մեծ շուքով:

 

Հունվարի հինգի երեկոյան ԱՀԹ բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Հավարտ Սուրբ Պատարագի` տրվեց Քրիստոսի Ծննդյան Ավետիսը: Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվող Սուրբ Պատարագին ներկա էր նաև Երևանի քաղաքաետ Հայկ Մարությանը:

 

Հունվարի վեցին ԱՀԹ բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ` Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության առթիվ: Հավարտ Ս.Պատարագի՝ թեմի բոլոր եկեղեցիներում կազմակերպվել են խաչերթներ, մատաղի հյուրասիրություն և սիրո ճաշ։

 

Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Սուրբ Պատարագը մատուցվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ: Պատարագի ավարտին եկեղեցիներում կատարվել է նաև Ջրօրհնեքի կարգ, ինչը Փրկչի մկրտության խորհուրդն ունի:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2020-01-06
×