Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ, Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գերհաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ, Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Թորոսյանը և «Մասիս» երիտասարդաց միության անդամները հունվարի վեցին այցելեցին Խարբերդի մասնագիտացված մանկատուն։
Այցի ընթացքում կատարվեց Տնօրհնեքի կարգ: Այցելության ավարտին Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և Տեր Ղազար քահանա Թորոսյանը մանկատան սաներին հանձնեցին նախապես պատրաստված ամանորյա նվերները՝ ներկաներից յուրաքանչյուրին փոխանցելով իրենց օրհնությունը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին