Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի և Մասիսի փոխքաղաքապետ Խորեն Արոյանի նախաձեռնությամբ հերթական անակնկալը մատուցվեց Մասիս քաղաքում գործող Հայկական Կարմիր խաչ ընկերության բարեգործական ճաշարանի շահառուներին:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շահառուները Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի և Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանի հետ հյուրընկալվեցին «Ֆուդ» սրճարանում:
Ներկաներին ևս մեկ անգամ իրենց բարեմաղթանքները հղեցին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և հոգևոր այրերը:
Տարեցներն էլ շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին՝ իրենց չանտեսելու և մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին