ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունը հոգևոր հովիվ Տ. Տիրան ավագ քահանա Առուշանյանի գլխավորությամբ ամեն տարի Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնի օրերին այցելում են «Ջերմիկ անկյուն» խմբային տուն։
Այս տարի՝ հունվարի 12-ին, երիտասարդաց միության հրավերով «Ջերմիկ անկյուն»-ի տան բնակիչներն իրենց սոցաշխատողների և մանկավարժների ուղեկցությամբ հյուր էին եկել Ս․Աստվածածին եկեղեցի։ Նրանք մասնակցեցին Ս․Պատարագին, Ս․Հաղորդություն ստացան։ Հետո եկեղեցուն կից երիցատան դահլիճում մասնակցեցին Ս․ Ծննդյան ավետարանական դրվագներով ու շարականներով համեմված գեղեցիկ միջոցառմանը, որ ներկայացրեց երիտասարդաց միությունը։
Ավարտին նվերներով հյուր եկան Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին