Սիրո խոստովանություն՝ գրքով

Սիրո խոստովանություն՝ գրքով

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին սիրո խոստովանություն կարելի է անել թե՛ բառերով, թե՛ գրքով: Վերջինիս հնարավորությունը ընձեռել էին Արարատյան Հայրապետական թեմը և «Բուկինիստ» ընկերությունը:

 

Սուրբ Սարգսի տոնին նախորդող օրերին գրքասերները կարող էին 20% զեղչով գիրք գնել «Բուկինիստ»-ից, գրել ընծայագրեր և թողնել այնտեղ՝ բացիկի վրա նշելով այն անձի անունը և տվյալները, ում ցանկանում էին նվիրել գիրքը:

 

Այս տարի գրքով սիրո խոստովանություն անել հնարավոր էր նաև նրանց, ովքեր այս պահին գտնվում են Հայոց բանակում՝ պաշտպանելով հայրենիքի սահմանները:

 

Գրքերի 350-ից ավելի հասցեատերերը այսօր հավաքվել էին Աբովյան փողոցում գտնվող «Բուկինիստ» գրախանութում՝ ստանալու իրենց նվերները, մասնակցելու միջոցառմանը, դրա ընթացքում կազմակերպված խաղարկությանը:

 

Խաղարկության ընթացքում մասնակիցներն ունեին հնարավորություն շահելու մայրաքաղաքի մի շարք մշակութային, ժամանցային կենտրոնների տոմսեր, ճամփորդություն, շոկոլադ, սուրճի փաթեթներ և այլն: Գրքերի հասցեատերերից յուրաքանչյուրը ստացավ նաև նվերներ Արարատյան Հայրապետական թեմի կողմից:

 

«Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը նշում է, որ Արարատյան Հայրապետական թեմի հետ համագործակցությունը վերածվել է մտերմության: «Կես խոսքից իրար հասկանում ենք, թեմի հետ համագործակցությունը գնահատում եմ գերազանց»,- նշում է պարոն Վարդանյանը:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2020-02-07
×