Բուն Բարեկենդանը նշվեց Արաբկիր վարչական շրջանում

Բուն Բարեկենդանը նշվեց Արաբկիր վարչական շրջանում

Փետրվարի 15-ին Բուն Բարեկենդանը տոնեցին նաև Արաբկիր համայնքի եկեղեցու բակում: Կազմակերպվել էր միջոցառում՝ «Վան» ազգագրական երգի-պարի համույթի, «Մասունք» խմբի երաժիշտների, կիրակնօրյա դպրոցի սաների, համայնքի դհոլահարների խմբի մասնակցությամբ:

 

Ներկա էին ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող, առաջնորդանիստ Սուրբ Սագիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, Արաբկիրի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության աշխատակից Լիլիթ Բաբայանը և այլք:

 

Բուն Բարեկենդանի միջոցառումները նախատեսվում են բոլոր վարչական շրջաններում: Դրանք կամփոփվեն փետրվարի 23-ին՝ Բուն Բարեկենդանի օրը՝ Ազատության հրապարակում կազմակերպվելիք մեծ միջոցառմամբ:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2020-02-15
×