Ավանում տոնեցին Բուն Բարեկենդանը

Ավանում տոնեցին Բուն Բարեկենդանը

Այսօր՝ փետրվարի 17-ին, Ավան համայնքում տեղի ունեցան Բուն Բարեկենդանի տոնակատարություններ, որոնք ընդգրկեցին ողջ համայնքը: Տոնական միջոցառումներ էին կազմակերպվել Ավանի թիվ 87, 171 և 174 դպրոցներում, թիվ 55 և 54 մանկապարտեզներում: Միջոցառումներին մասնակցեց նաև Ավանի մշակույթի տունը՝ բարեկենդանյան երգերով, պարերով, բեմականացմամբ:

 

Միջոցառմանը ներկա էին Արարատյան Հայրապետական թեմի Երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Ավագյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Արամ Գյուրջյանը, Ավան վարչական շրջանի թաղապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Ղազարյանը, Ավան վարչական շրջանի քաղապետարանի աշխատակիցներ:


Հոգևորականները ներկաներին փոխանցեցին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը: Միջոցառումների շարքը սկսվեց Տերունական աղոթքով:

 

Կրթական հաստատություններում Բուն Բարեկենդանի տոնին պատրաստվել էին մեծ շուքով՝ տոնական երգեր, պարեր, բեմականացումներ, ազգային ուտեստներ:

 

Երևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Արամ Գյուրջյանը ներկաներին փոխանցեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ողջույնը, ապա իր շնորհակալությունը հայտնեց ուսուցիչներին և աշակերտներին տոնը նման կերպով ներկայացնելու համար:

 

Հիշեցնենք, որ մինչ Բուն Բարեկենդանի տոնը, որն այս տարի կնշվի փետրվարի 23-ին, Երևանի բոլոր վարչական շրջաններում կկազմակերպեն տոնական միջոցառումներ՝ ԱՀԹ երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2020-02-17
×