Բուն Բարեկենդանը Կենտրոն վարչական շրջանում

Բուն Բարեկենդանը Կենտրոն վարչական շրջանում

Բարկենդանի օրերն է, խելքս գլխես կորեր է...

 

Երգով, պարով, հումորով, տոնական տրամադրությամբ և համեղ ուտեստների համտեսով ուղեկցվեց Բարեկենդանի տոնը Կենտրոն վարչական շրջանում: Տոնին նվիրված՝ փետրվարի 18-ին Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի բակում տեղի ունեցավ ավանդական համերգ-բեմականացում՝ «Տոնացույց» ժողովրդական թատրոնի մասնակցությամբ: Իսկ Բարեկենդանի ուտեստների ցուցադրությանը հաջորդեց առատ տոնական հյուրասիրությունը։

 

Հիշեցնենք, որ մինչ Բուն Բարեկենդանի տոնը, որն այս տարի կնշվի փետրվարի 23-ին, Երևանի բոլոր վարչական շրջաններում կկազմակերպեն տոնական միջոցառումներ՝ ԱՀԹ երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

 

 Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2020-02-18
×