Այցելություն Վերին Արտաշատի մանկապարտեզ

Այցելություն Վերին Արտաշատի մանկապարտեզ

Փետրվարի 25-ին Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Կյուրեղյանն այցելեց Վերին Արտաշատում գտնվող մանկապարտեզ: Տեր հայրը ներկա գտնվեց փոքրիկների կողմից կազմակերպված, բեմադրված միջոցառմանը՝ Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրվա թեմայով:

 

Մինչ միջոցառման սկսվելը, Տեր Դավիթ քահանա Կյուրեղյանը հանդես եկավ օրհնության խոսքով՝ ներկաներին փոխանցելով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը: Տեր հայրը մեկնաբանեց օրվա խորհուրդը՝ իր խոսքում մասնավորաբար ասելով, որ հայ ժողովուրդը հզոր  է իր հավատքով, միասնականությամբ:

 

Ապա սկսվեց միջոցառումը, որի ընթացքում ներկայացան փոքրիկներն՝ իրենց հայրենասիրական, ազգային կատարումներով, տոնի առթիվ պատրաստած համարներով:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2020-02-25
×