Ներթեմական այցերը՝ հարաբերություններ ամրապնդող

Ներթեմական այցերը՝ հարաբերություններ ամրապնդող

Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունն այցելեց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի

 

Օրերս Նոր Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու «Որդիք Լուսոյ» երիտասարդաց միությունն ուխտավորաբար այցելել է Սուրբ Զորավոր եկեղեցի։


Երիտասարդներին դիմավորեց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը, ով նաև իրականացրեց օգտակար շրջայց՝ ներկայացնելով Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ընդհանուր պատմությունը և եկեղեցու մասին ուշագրավ փաստերը։


Այնուհետև տեղի երիտասարդաց միության հետ տեղի ունեցավ հետաքրքիր և հոգեշահ զրույց։

 

«Որդիք Լուսոյ» երիտասարդաց միությունն իրականացնում է այցելություններ ԱՀԹ երիտասարդաց միություններ, որի նպատակը Երևանում բնակվող եկեղեցասեր երիտասարդների միջև ջերմ և բարեկամական հարաբերությունների ստեղծումն ու ամրապնդումն է։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2020-03-02
×