Սուրբ Աննայի մասունքը բերվեց Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիներ

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Սուրբ Աննայի մասունքը բերվեց Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիներ

Սուրբ Աննայի մասունքը բերվեց Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիներ

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, մարտի 1-ին Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիներ բերվեց Սուրբ Աննայի մասունքը: Հոգևորականաց դասը և համայնքի անդամները հանդիսավոր արարողությամբ դիմավորեցին այն՝ Սուրբ Պատարագից առաջ՝ մեծ թափորով: Տեր Զենոն քահանա Բարսեղյանը կատարեց բարեխոսական կարգ: Ապա մատուցվեց Սուրբ Պատարագ, որից հետո մասունքը դուրս բերվեց, որպեսզի հավատավոր ժողովուրդը կարողանա հաղորդակից լինել դրան:  Եկեղեցու բակը լեփ-լեցուն էր, շատերն էին ներկա, որպեսզի տեսնեն, հպվեն և հաղորդակից լինեն սուրբ մասունքին:

 

Սրբի մասունքը բերվել է Հունաստանի Աթոս լեռից՝ հավատավոր հայորդիներ Տիար Ժան Իպիճյանի և Տիար Աբրահամ Ռուսոյի ջանքերով:

 

Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այն այսուհետ կմնա եկեղեցում, և հավատացյալները մշտապես հաղորդակից կլինեն Սուրբ Մասունքին։

 

Արարատան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

  • 2020-03-02
×