Տասներկու առաքյալների կյանքը կներկայացվի ժեստերի լեզվով

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Տասներկու առաքյալների կյանքը կներկայացվի ժեստերի լեզվով

Տասներկու առաքյալների կյանքը կներկայացվի ժեստերի լեզվով

Աստվածաշունչը խուլերի մայրենի ժեստերի լեզվով թարգմանելու և ներկայացնելու նախագիծը մեկնարկել է մոտ 15 տարի առաջ՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ: Այն միտված է Հայաստանում ապրող 3500 խուլերին տալու հնարավորություն սերտելու Սուրբ Գիրքը։


Նախագծի առաջին փուլում թարգմանվել և չորս տեսասկավառակով ներկայացվել է Մանկական Աստվածաշունչը, երկրորդ փուլում՝ Ղուկասի Ավետարանը: Անցած տարի ժեստերի լեզվի թարգմանությամբ է ներկայացվել նաև «Աստվածաշնչի մարգարեները» սկավառակը։

 

Այս օրերին ավարտին են մոտենում հերթական սկավառակի պատրաստման աշխատանքները։ Վերջինս ներկայացնում է Քրիստոսի տասներկու առաքյալներին՝ նրանց վարքը, կյանքը և ներդրումը քրիստոնեության հաստատման գործում։ Սկավառակի պատրաստման համար աշխատում են Արարատյան Հայրապետական թեմի խուլերի համայնքը, ժեստերի լեզվի թարգմանիչներ, Արարատյան թեմի առցանց հեռուստաալիքը՝ «Թեմ TV»-ն:


Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ֆինանսավորմամաբ:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2020-06-17
×