Այցելություն Մասիս քաղաքի բժշկական կենտրոնի ծննդատուն և մանկական բաժանմունք
Այցելություն Մասիս քաղաքի բժշկական կենտրոնի ծննդատուն և մանկական բաժանմունք
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի սեպտեմբերի ութին անփոփոխ կերպով տոնում է Սուրբ Կույս Մարիամի ծնունդը։ Տոնի կապակցությամբ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը՝ «Գեղարդ» երիտասարդաց միության անդամների ուղեկցությամբ, այցելեց Մասիս քաղաքի բժշկական կենտրոնի ծննդատուն և մանկական բաժանմունք։
Տեր հայրը հանդիպեց մանկական բաժանմունքում բուժվող բալիկներին՝ փոխանցելով իր օրհնությունը և նրանց համար նախապես պատրաստված նվերները։ Ապա եղավ նաև ծննդատանը, որտեղ տվյալ պահին չորս նորածին կար։ Տեր հայրը նրանց էլ օրհնեց, մայրիկներին ներկայացրեց օրվա խորհուրդը՝ մաղթելով, որ Աստվածածնի բարեխոսությամբ նորածին բալիկներն ու նրանց ծնողները մշտապես առողջ լինեն։