Գերաշնո՛րհ Սրբազան Հայր,
Ջերմագին սիրով շնորհավորում ենք Ձերդ Սրբազնության ծննդյան տարեդարձը: Մեր սրտաբուխ և երկնառաք աղոթքներով հայցում ենք Ամենախնամ Տիրոջից արևշատ և շնորհառատ տարիներ՝ Ձեզ վստահված տիրախնամ հոտը առաջնորդելու համար: Ձեր հայրական առաջնորդության քաղցրահամ պտուղներով են զորացած մեր հոգիները և լցված անսահման ուրախությամբ ու եկեղեցասիրությամբ:
Թող Բարձրյալն Աստված Իր օրհնությամբ Ձեզ պարգևի անսահման ուժ, շարունակական եկեղեցանվեր և ազգապահպան գործունեություն` ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և մեր Հայրենիքի:
Մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբազնութեան Սուրբ Աջոյն