Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ սեպտեմբերի 29-ին Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խորեն քահանա Մարուքյանը և Հրանտ սարկավագ Սարգսյանն այցելեցին «Արմենիա» բժշկական կենտրոն՝ տեսակցելու Արցախում վիրավորված և Երևան տեղափոխված զինվորներին։
Հոգևորակաները վիրավոր զինվորներին փոխանցեցին Սրբազան Հոր օրհնությունը, նրանց բաժանեցին օրհնված խաչեր և աղոթեցին Բարձրյալին՝ նրանց առողջության համար։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին