Այս օրերին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդները ծանրոցներ են պատրաստում մեր զինվորների համար՝ հավատով, որ Բարձրյալի օգնությամբ շուտով տոնելու ենք մեր հաղթանակը:
Օգնության փաթեթները պատրաստելուցև սահման ուղարկելուց հետո երիտասարդները Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ քննարկեցին նաև աջակցության հետագա ծրագրերը:
Երիտասարդներն իրենց աղոթքը վեր առաքեցին` հայցելով, որ Բարձրյալն Աստված աջակից լինի հայ զինվորին Հայրենիքի պաշտպանության իր արդար պայքարում:
Նշենք, որ թեմի երիտասարդներից շատերն այս օրերին կամավորաբար Արցախ են մեկնել` իրենց սրբազան պարտքը կատարելու ու հայոց սուրբ հողը պաշտպանելու համար:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին