Դեղորայք և բժշկական պարագաներ փոխանցվեցին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալին
Դեղորայք և բժշկական պարագաներ փոխանցվեցին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալին
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ հոկտեմբերի 4-ին Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, 915․000 դրամի դեղորայք և բժշկական պարագաներ փոխանցեց Գանձասարի վանահայր Տեր Սահակ վարդապետ Շաքարյանին՝ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի համար: Դեղորայքի ցանկը տրամադրվել էր հոսպիտալի կողմից։