Թեմը հյուրընկալեց Արցախից ժամանած ընտանիքներին

Թեմը հյուրընկալեց Արցախից ժամանած ընտանիքներին

Այս օրերին Արարատյան Հայրապետական թեմը մշտապես գտնվում է Արցախից ժամանած ընտանիքների կողքին՝ իր հոգևոր և նյութական աջակցությունը ցուցաբերելով նրանց: Այսօր՝ հոկտեմբերի 7-ին էլ թեմն ընդունեց այս պահին Հայաստանում ապաստան գտած մի խումբ արցախցի ընտանիքների:

 

Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվեց նաև օրհնության կարգ: Աղոթք բարձրացվեց հայրենիքի և նրա սահմանները անառիկ պահող զինվորների համար:

 

Ապա Հայաստանում ժամանակավորապես  ապաստանած արցախցիներին տրամադրվեց դրամական աջակցություն, որ փոխանցել էին Շվեցարիայի  և Լիխտենշտայնի հայ համայնքը։

 

Այսքանով, բնականաբար, չեն ավարտվում թեմի սոցիալական ծրագրերը. ամենամեծ աջակցությունն այս պահին Արարատյան Հայրապետական թեմն ուղղում է հայոց բանակին և նրա զինվորներին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

  • 2020-10-07
×