Օգնությունն արդեն Արցախում է

Օգնությունն արդեն Արցախում է

Օրհնությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և ուղեկցությամբ Արարատի մարզի հոգևոր հայրերի՝ զինվորների համար հավաքագրված պարենն արդեն Արցախում է։ 

 

Պարենի հավաքագրման հարցում ակտիվ մասնակցություն և կազմակերպչական գործերում մեծ ներդրում ունեն Արևշատ և Աբովյան համայնքների հավատավոր բնակիչները, համայնքների միջնակարգ դպրոցները, Արևշատի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու Տիկնանց և «Զատիկ» երիտասարդաց միությունները։ 

 

Այս կերպ է, որ ամուր ենք պահում մեր զինվորների թիկունքը՝ հանուն սուրբ գործի՝ հաղթանակի։  

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

  • 2020-10-14
×