Աղոթք ու խնկարկում ՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի նահատակ 4000 հոգևորականների

Աղոթք ու խնկարկում ՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի նահատակ 4000 հոգևորականների

Սեպտեմբերի  24-ին՝ ժամը 18:00,  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի կունենա ոգեկոչման միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության ժամանակ հանուն հավատի զոհված  4000 հոգևորականներին: Ավարտին կկատավի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ նահատակ հոգևորականների:   Սա «100 ամյակին ընդառաջ»  ծրագրի հինգերորդ միջոցառումն է, որը նախաձեռնել են ԱՀԹ Երիտասարդական միությունները  Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ:  

Ծրագրի շրջանակներում ԱՀԹ երիտասարդները միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ ամեն ամսվա 24-ին կազմակերպում են միջոցառումներ՝ բանախոսություններ, քննարկումներ, ուխտագնացություններ և այլն: Նախաձեռնության նպատակն է ամբողջ տարվա ընթացքում 100-ամյակի շեմին արթուն պահել եղեռնի զոհերի հիշատակը և ոգեկոչման աղոթք առաքել առ Աստված: Օգոստոսի 24-ին երիտասարդները ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ միջոցառում իրականացրին Եռաբլուր զինվորական պանթեոնում. նախ ծաղիկներ դրեցին այստեղ հանգչող՝ ազատութւան համար մարտնչած նահատակների շիրիմներին:  

Ապա ներկայացրին հայոց դատի ջատագովների գործունեությունը և երդվեցին լինել նրանց գործի շարունակողն ու հայոց հարցի պահանջատերը: «100- ամյա տարելիցին ընդառաջ» ծրագրի հաջորդ միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի  24-ին:

  • 2021-09-07
×