#ԻմՍրտիԶինվոր

#ԻմՍրտիԶինվոր

Այսօր՝ հունվարի 30-ին՝ Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար, ԱՀԹ Տեղեկատվական բաժնի համակարգող  Տեր Եսայի քահանա Արթենյանը և «Բուկինիստ» ընկերության ներկայացուցիչները այցելեցին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: 

 

ԱրարատյանՀայրապետականթեմիև «Բուկինիստ» ընկերության «Իմգաղտնիգրքասեր» և «Իմ սրտի զինվոր» ծրագրի շրջանակում վաճառված գրքերի հասույթի 20% այս տարի որոշվեց փոխանցել Հայրենիքիպաշտպանիվերականգնողականկենտրոնին՝ զինվորների կարիքները հոգալու համար: 

 

Տեր Եսայի քահանա Արթենյանը, զինվորներին փոխանցելով Նավասարդ Սրբազանի օրհնությունը, ասաց. «Արարատյան Հայրապետական թեմում Սուրբ Սարգսի տոնի շրջանակներում բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում, և այդ բոլոր ծրագրերի և միջոցառումների կենտրոնում զինվորոներն են: Սուրբ Սարգսի բարեխոսությունն ենք հայցում մեր բոլոր զինվորների համար և մաղթում բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում»: 

 

Ծրագրին միացել են նաև մի շարք հրատարակչություններ, որոնք «Բուկինիստ»-ի հետ միասին իրենց նվիրաբերած գրքերը կուղարկեն ՀՀ տարբեր զորամասերում այս պահին իրենց ծառայությունը անցկացնող մեր քաջարի զինվորներին:  

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-01-30
×