Այսօր՝ հունվարի 30-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինակիցների տոնը:
Տոնի առթիվ առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ եկեղեցի բերվեց նաև Ս. Սարգսի մասունքակիր աջը:
Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանից առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի բերվեց 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը: « Ձեռագիրը գրվել է 1693 թվականին Ավետիսի կողմից՝ Աննայի պատվերով»,- նշում է ձեռագրատան ֆոնդապահ, ավագ գիտաշխատող Դավիթ Ղազարյանը:
Ս. Ավետարանը և Ս. Սարգսի աջը կմնան Ս. Խորանի վրա Ս. Պատարագի ողջ ընթացքում, իսկ եղեղեցում կմնան մինչ երեկոյան ժամերգությունը: Հավարտ Ս. Պատարագի՝ սուրբ մասունքով օրհնություն կբաշխվի հավատավոր ժողովրդին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին