Ցուցահանդես՝ նվիրված հայ զինվորին

Ցուցահանդես՝ նվիրված հայ զինվորին

Այսօր՝ փետրվարի 11-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և աջակցությամբ, Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ «Հայոց զինվոր» խորագրով ցուցահանդես: Այն նվիրված էր Ս. Վարդանաց և Ղևոնդյանց Սրբերի հիշատակին:


Ցուցահանդեսին մասնակցում էին շուրջ 50 տաղանդաշատ նկարիչներ, և ներկայացված էին 60-ից ավելի աշխատանքներ:


Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսից անմիջապես հետո, մի քանի դիմանկարներ և այլ աշխատանքներ նկարիչները անձամբ կնվիրեն Արցախյան պատերազմում զոհված տղաների ընտանիքներին:

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-02-11
×