Նրանք ծնվել են, որ փոխեն աշխարհը

Նրանք ծնվել են, որ փոխեն աշխարհը

Մարտի 1-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քհն. Բարսեղյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ այցելություն «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ:

Այցի ընթացքում երեխաներին փոխանցվեց կրթության և ժամանցի համար նախատեսված էլեկտրոնային պարագաներ և սպորտային հագուստ: Ծրագիրը իրականացվեց բարերար Վրեժ Օհանյանի աջակցությամբ:

Տնօրինությունը ներկաներին ծանոթացրեց նաև մանկատան ստեղծման պատմությանը, գոյություն ունեցող խնդիրներին, իսկ վերջում միասնաբար աղոթք բարձրացրին երեխաների հոգու և մարմնի առողջության համար:

Մեր պարտքն է գտնվել փոքրիկների կողքին և բոլոր հնարավոր առիթներով աջակցել նրանց: «Աստվածային սեր ունեցողը միայն ինքն իր մասին չի մտածում», - ասել է Պողոս առաքյալը (Ա Կորնթացիներ 13:5):

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-03-02
×