Թեմն ամենքի կողքին է

Թեմն ամենքի կողքին է

«Ինչպես Քրիստոս ծառայեց մարդկությանը գերագույն նվիրումով, ինքնազոհ մատուցմամբ՝ մղված դեպի մարդիկ Իր ունեցած անհուն և անխտրական սիրուց, այնպես և եկեղեցին ծառայում է նույն ուղղությամբ, նույն ոգով և միշտ առաջնորդված սիրո և զոհաբերության նույն սկզբունքից և մղումից» Գարեգին Ա Հայրապետ

 

Արարատյան Հայրապետական թեմը մշտապես կողքին է բոլոր նրանց, ովքեր ունեն օգնության և աջակցության կարիք։ Սեպտեմբերի 27-ին, Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով, շատ ընտանիքներ կորցրին ինչպես իրենց հարազատներին, այնպես էլ հայրենի օջախները՝ ապաստան գտնելով Հայաստանի տարածքում։ Այդ ընտանիքներին թեմը մշտապես պահում է իր ուշադրության կենտրոնում, հոգածության ու հոգևոր խնամք իրականացնելով։ Եվ ահա հերթական անգամ «Գործք Սիրոյ» նախաձեռնությամբ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, Հայկական Դանիական Բարեգործական Առաքելության աջակցությամբ, մարտի 17-ին Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցուց այց կատարվեց դեպի Չարենցավան՝ Արցախից տեղահանված և այնտեղ հաստատված երեք ընտանիքների։ Նրանց տրամադրվեց նյութական աջակցություն, անցկացվեց հոգևոր զրույց։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

ա

  • 2021-03-19
×