Արարատյան Հայրապետական թեմը և «Ծիրանի» ՀԿ համատեղ սկսում են նոր նախագիծ` «Արարատյան քննարկումներ» խորագրով

Արարատյան Հայրապետական թեմը և «Ծիրանի» ՀԿ համատեղ սկսում են նոր նախագիծ` «Արարատյան քննարկումներ» խորագրով

«Արարատյան քննարկումների» առաջին հանդիպումը «Գրաբար» խորագրով տեղի կունենա մարտի 7-ին` ժամը 18.30-ին, ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում: Ծրագրի մեկնարկը կլինի «Գրաբար. լեզու նախնեաց» ֆիլմի ցուցադրությամբ ու գրաբարի մասին քննարկումով (ֆիլմի հեղինակ և ռեժիսոր` Նարեկ Աշուղաթոյան, օպերատոր` Լևոն Առաքելյան): Ֆիլմի ցուցադրությունից հետ ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանը կխոսի մեր մշակույթում գրաբարի դերի ու նշանակության և գրաբարով մեզ հասած ազգային ժառանգության մասին: Այնուհետև Նարեկ Աշուղաթոյանը կխոսի «Ծիրանիի» գրաբարի առցանց դպրոցի մասին:


Սիրով հրավիրում ենք մեր մշակույթն ու ազգային ժառանգությունը կարևորող բոլոր անհատներին: «Արարատյան քննարկումներ» նախագծի ընթացքում կազմակերպվելու են սեմինարներ, հանդիպումներ ու քննարկումներ գիտնականների, մշակութային գործիչների և հոգևորականների հետ: Ծրագրի նպատակն է հայ երիտասարդներին մատուցել հայագիտության ու հայ մշակույթի մասին հիմնավոր ու հանրամատչելի նյութեր, նրանց առաջ բացել հայկական ժառանգության փակ վարագույրները, հնարավորություն ստեղծել հայացք գցել մեր ազգային նկարագրի ու արժեհամակարգի վրա, ձևավորել անհատի ազգային անաչառ ինքնագնահատական, որն ամուր հիքի վրա պիտի կանգնեցնի հայ երիտասարդին:

 

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

  • 2021-08-09
×