Խորդանշային մտածողությունը հայ ճարտարապետության մեջ

Խորդանշային մտածողությունը հայ ճարտարապետության մեջ

Հունիսի 5-ին «Արարատյան քննարկումներ» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Խորհրդանշանային մտածողությունը հայ ճարտարապետության մեջ» թեմայով հանդիպում ճարտարապետ Աշոտ Գրիգորյանի հետ:


Հանդիպման ընթացքում ճարտարապետը խոսեց պաշտամունքային կառույցների առանձնահատկությունների, զարդաքանադկների, խաչի, դրանց խորհրդի եւ պատմության մասին: Անդրադարձավ կառույցներին վերաբերող օրինաչափություններին եւ նշեց, որ դրանք թեեւ տարբեր ժամանակահատվածներում են կառուցված, բայց ունեն մի շարք նմանություններ:
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ «Արարատյան քննարկումներ» ծրագիրը համատեղ իրականացնում են Արարատյան Հայրապետական թեմը և «Ծիրանի» մշակութային հանգոյցը: Հանդիպոմներին մասնակցում են տարբեր մասնագիտությունների ու տարիքի մարդիկ, հիմնականում՝ երիտասարդներ, ում հետաքրքիր է հայկական մշակույթի ու պատմության մասին գիտելիքը:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-08-09
×