Հայերի ներդրումը լուսանկարչության արվեստում

Հայերի ներդրումը լուսանկարչության արվեստում

Մարտի 20-ին ԱՀԹ առաջնորդարանում տեղի ունեցավ Արարատյան քննարկումների հերթական հանդիպումը՝ «Հայ լուսանկարչությունը 19-20-րդ դարերում» խորագրով: Բանախոսը լուսանկարիչ Վահան Քոչարն էր:
Հանդիպումը ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը սկսեց Տերունական աղոթքով, ապա փոխանցեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը:
Վ. Քոչարը ներկայացրեց հայ լուսանկարիչների ու լուսանկարչատների պատմությունը, ցուցադրեց նրանց աշխատանքները:
Արարատյան քնարկումներ ծրագիրն իրականացվում է Տ. Նավասարդ սրբազանի հայրական օրհնությամբ` Արարատյան Հայրապետական թեմի ու «Ծիրանի» մշակութային հանգոյցի համատեղ ջանքերով:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-08-09
×