Փառք տանք Աստծուն Իր տվածի ու չտվածի համար

Փառք տանք Աստծուն Իր տվածի ու չտվածի համար

Չգիտեմ՝ մամոնա բառի մասին քանիսն են լսել, բայց այսօր փորձենք բացատրել, որտեղից է եկել այս բառը ու ինչ է նշանակում: Մամոնա արամեերեն բառ է, որն անձամբ Տեր Հիսուսն է Իր քարոզության ժամանակ գործածել, ասելով. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի. չեք կարող ծառայել Աստծուն և մամոնայինե» (Մատթեոս 6:24):


«Մամոնա բառը հին ժողովուրդների մոտ գործածվում է որպես «հարստության կուռք», կամ փոխաբերաբար ագահություն և շահասիրություն է նշանակում»։ Փաստորեն, Քրիստոս դեռ այն ժամանակ բոլորիս զգուշացրել է, որ չխաբնվենք ու միամտաբար չծառայենք նրան, քանի որ դրանով իսկ հարստությունը, որն իրականում պետք է ծառայի մեզ, վերածվում է կուռքի, որը խանգարում է տեսնել ու երկրպագել իրական Աստծուն: 

 

Այս մասին Վարդան Արևելցի վարդապետը գրում է. «Կրկի՛ն տես այս չարագույն ախտի (մամոնայի) պղծությունը, որովհետև գալիս են իշխաններ, առաջնորդներ ու պատվավոր այրեր և իմաստուն խոսքերով խնդրում են դատավորին, բայց նա չի լսում նրանց: Հետո գալիս են ոսկին ու արծաթը, որոնք ոչ ձայն ունեն և ոչ էլ խոսում են, սակայն լուռ, իրենց պայծառությամբ հույժ խոցում և կակղացնում են դատավորի սիրտը: Եվ նա, հավանելով, լսում է անբաններին առավել, քան բանականներին։ Ուստի, աղաչո՛ւմ եմ, զգաստացե՛ք, իշխաննե՛ր և դատավորնե՛ր, և կաշառակերությամբ մի՛ գանձեք գեհենի հուրը ձեր անձերի համար»:

 

Այս ամենը իմալուց հետո, մեզ պարզապես մնում է ավելի ուժեղ ու գիտակցորեն կապվել Տիրոջ հետ ու շնորհակալ լինել Նրան Իր տվածի ու մինչև անգամ չտվածի համար: Աստված գնահատում և հպարտանում է իր այն զավակներով, ովքեր չեն ընկնում շահի ու մոլորությունների հետևից, այլ խոնարհաբար ծառայում են Իրեն, ամեն բանից առավել համարելով՝ հոգևորը և աստվածայինը:

  • 2022-05-18
×