Սերը ավետարանի էությունն է

Սերը ավետարանի էությունն է

Ում մեջ սեր կանա Աստծո կամքն է կատարումնա Աստծո աշակերտն էՔանզի մեր բարեգութ Տերն Ինքն է ասումՍիրեցե՛ք միմյանց (Ա Հովհաննես 13. 35-34):

 

Մենք չենք կարող իսկապես սիրել Աստծուն, եթե մենք չենք սիրում այն մարդկանց, ովքեր շրջապատում են մեզ: Սեր զգալու և տարածելու համար շատ կարևոր է գիտակցել այդ զգացմունքի դերը և կարևորությունը:

 

Ինչո՞ւ է այդքան դժվար Քրիստոսանման սեր ունենալ իրար հանդեպ: Դա դժվար է, որովհետև մենք պետք է ապրենք նրանց մեջ, ովքեր չեն կիսում մեր համոզմունքները, չեն մտածում այնպես, ինչպես մենք, չեն ապրում այնպես, ինչպես մենք կկամենայինք: Այս բոլորը տարբերություններ ենք, որոնք երբեմն պատճառ են դառնում միմյանցից հեռանալու, իրար միանշանակ չընկալելու համար: Երբ չկա սեր, չկա նաև հոգատարություն, կարեկցանք, ցավը կիսելու պատրաստակամություն:

 

Փաստորեն սերը ավետարանի հենց էությունն է, և Հիսուս Քրիստոսը մեր oրինակն է: Նրա կյանքը սիրո ժառանգություն է, որ տրվել մեզ ու պարտավորեցրել պահել ամեն գնով:

 

Սակայն Փրկիչը նաև ուսուցանել է, որ եթե սիրում ենք Նրան, ապա կպահենք Նրա պատվիրանները. «Եթե ինձ սիրում եք, կպահեք իմ պատվիրանները, և ես պիտի աղաչեմ Հորը, և նա մի այլ Մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ բնակվիե» ( Հովհաննես 14:15-16):

 

Ես կկամենայի հուսալ, որ մենք կձգտենք միշտ լինել հոգատար և զգայուն մեր շրջապատում գտնվողների հանդեպ ու կփորձենք ավելի կարեկցող լինել: Պետք է զգույշ լինենք, որ մեր մի անփույթ խոսքով կամ գործողությամբ չվնասենք դիմացինին:

 

Երանի է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը, քանզի իր մեջ նա Աստծուն է կրում:


Աստված սեր է. և ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ, և Աստված բնակվում է նրա մեջ (Ա Հովհ. 4,16):

  • 2022-05-20
×