Այն, թե ինչպես է առաջացել չարը, հնուց ի վեր եղել է մարդու հետաքրքրության առարկան։ Մարդն իր գիտակցական կյանքի հենց սկզբից բախվեց այնպիսի ուժերի հետ, որոնց ի վիճակի չէր ղեկավարելու, և որոնք վնասակար ու կործանարար ազդեցություն էին թողնում: Ոմանք գուցե հարցնեն. Ինչպե՞ս կարող էր բարի ու սիրող Աստված ստեղծել սատանայի նման չար ոգեղեն էակի։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստծո բոլոր գործերը կատարյալ են։ Բացի այդ, բոլոր գիտակից արարածներին նա օժտել է ազատ կամքով։ Ուստի սատանա դարձած ոգեղեն էակը նույնպես ստեղծված է եղել կատարյալ և հետո իր սեփական կամքով շեղվել է ճշմարտության ու արդարության ճանապարհից։
Աշխարհում այսօր շատ սարսափելի երևույթներ են տեղի ունենում, որոնց բացատրությունը մարդը երբեմն անկարող է լինում տալ: Իմ հիշողության մեջ շատ դեպքեր են դեռևս թարմ, երբ մարդկային ատելությունը հատել է բոլոր թույլատրելի սահմանները: Ու այդ պահին գիտակցում ես, որ բարոյականութունը, մարդասիրությունը, հանդուրժողականությունը պարզապես մոռացվել է: ,Բարոյական արժեքե ասելով` հասկանում ենք այն վեհ գաղափարները, պատվիրանները, ուսուցումները, որոնք ապահովում են մարդու բարոյական, առաքինի կյանքն ու նկարագիրը: Այդպիսի բարձրագույն արժեքներ են հոգևոր-բարոյական արժեքները` տրված Աստծո կողմից: Այդ դեպքում ինչպե՞ս անվանել նմանատիպ գործողություններ իրականացնողներին: Տարբեր կրոնների պատկանող մարդիկ ամենայն լրջությամբ սկսեցին մտածել, որ դա հետևանք է ինչ–որ չար ուժի ազդեցության։
Չափազանց կարևոր է հագնել Աստծո կողմից տրված սպառազինությունը։ Որպեսզի կարողանանք կրել այդ հոգևոր զենքերը, պետք է զարգացնենք Աստծուն հաճելի հատկություններ, ինչպես օրինակ՝ հավատ, արդարություն, առաքինություն։
Այն հարցերը որոնք առաջանում են մեզ մոտ հավանաբար երբեք էլ չեն ստանա իրենց պատասխանները, փոխարենը Աստված մեզ ամբողջովին զինել է հոգևոր սպառազինությամբ, որպեսզի կարողանանք ,սատանայի հնարքներին հակառակ գործել: