Աստծուն միանալու միակ ճանապարհը՝ հնազանդություն

Աստծուն միանալու միակ ճանապարհը՝ հնազանդություն

Մեզանից յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն հարց տա՝ ինչո՞ւ ենք մենք հնազանդվում Աստծո պատվիրաններին: Որովհետև մենք վախենում ենք պատժի՞ց: Որովհետև մենք ցանկանում ենք վարձք լավ ապրելու համա՞ր: Որովհետև մենք սիրում ենք Աստծուն և ցանկանում ծառայե՞լ Նրան:

 

Երբեմն մենք կարող ենք մտածել, թե տվյալ պատվիրանին անչափ դժվար է հնազանդվել: Ու մտածենք, Աստված դժվար բան է պահանջում մեզանից: Սակայն կարող ենք վստահ լինել, որ Աստված մեզ նաև տալիս է հնարավորություն ու շնորհ Իր պատվիրաններն ու կամքը կատարելու համար:

 

Ի վերջո մեզանից ամեն մեկը մի նպատակի համար է ծառայում Աստծուն։ Ոմանք վախենում են, որ եթե բարկացնեն Տիրոջը, կամ անեն այնպիսի բաներ, որ դեմ են աստվածային պատվիրաններին, հավիտյան կբաժանվեն Տիրոջից։ Ոմանք էլ ծառայում են տիրոջը, որովհետև իրենց սրտում վախ ունեն, որ եթե հակառակվեն, գուցե պատժվեն: Բայց մենք ավելի երջանիկ կլինենք, եթե հնազանդվենք Աստծուն ազատորեն ու այդ հնազանդությամբ ցույց տանք մեր սերը:

 

Հիսուս Քրիստոս մեր Երկնային Հորը հնազանդության մեծ օրինակ էր: Նա ասաց. «Որովհետև ես երկնքից իջա ոչ թե իմ կամքն կատարելու համար, այլ՝ կամքը նրա, ով ինձ ուղարկեց» (Հովհաննես Զ.38): Հոր կամքին հանզանդվելով Քրիստոս հնարավոր դարձրեց բոլորիս փրկությունը:

 
  • 2022-06-03
×