Երբ դիմացինին չենք կամենում, ինչու՞ ենք պահանջում, որ Տերը մեզ կամենա

Երբ դիմացինին չենք կամենում, ինչու՞ ենք պահանջում, որ Տերը մեզ կամենա

Վերջերս, շատ եմ կենտրոնանում մարդկային տեսակի վրա։ Փորձում եմ ինքս ինձ հասկանալ, ճանաչել ու հաճախ հարց է առաջանում` ինչու ենք դարձել այսքան էգոիստ, իրար լավը չկամեցող, միմյանց շարունակ մեղադրող, ամեն ինչից բողոքող։ 

Միայն պահանջում ենք, կարծես բոլորը պարտավոր են մեզ համար ինչ-որ բան անել, փոխարենը՝ մենք երբեք պարտավորության տակ չընկնեք, մեզանից ոչինչ խնդրեն, չուզեն: Իրականում, ամեն բան սկսվում և ավարտվում է հենց մեզնով։ Երբ մենք դիմացինի լավը չենք կամենում, մեր սրտերը բարությամբ չենք լցնում, հոգին մարդկային չենք դարձնում, ինչպես կարող ենք ակնկալել, որ Տերը մեզ բարին կվերադարձնի։ Ու՞ր մնաց կամեցողությունը, այն գթասրտություը, որ Տերն է ցանկանում տեսնել մեր մեջ։ Ինքս էլ երբեմն չհասկանալով՝ սխալ եմ վարվում դիմացինի հետ ու փչացնում այն մարդկային հարաբերությունները, որ կարող էր լինել, հետո ափսոսում եմ, զղջում, բայց արդեն շատ ուշ է լիոնում: Ու վերջերս, շարունակ մի բանի մասին եմ մտածում, երբ Աստված վերևից տեսնում է մեզ, ի՞նչ է մտածում իր ստեղծած արարածների մասին։ Արդյո՞ք նա պատկերացնում էր, որ մենք այսպիսին կդառնանք տարիների ընթացքում, թե ամեն բան այլ կերպ պետք է լիներ, պարզապես մենք շեղվեց այդ ճշմարիտ ուղղուց։ Ես հաճախ ինչ-որ քայլ անելուց առաջ, նախ ինքս ինձ հարց եմ տալիս՝ տեսնես Տերը ի՞նչ կմտածի իմ մասին, երբ այսինչ բանը անեմ։ Ու շատ հաճախ, հետ եմ կանգնում շատ քայլերից ու որոշումներից, որովհետև հասկանում եմ, որ այն իրոք աստվածահաճո չի կարող լինել։ Գուցե, ինձ համար ցանկալի է, որ այդպես լինի, բայց Տերը նախապես սովորեցրել է՝ որն է ճշմարիտն ու ազնիվը։ Հիմա, երբ ամեն բան անելուց առաջ, հարց եմ տալիս ինքս ինձ, հասկանում եմ, որ ավելի եմ մոտենում Աստծուն ու այն մարդու կերպարին, ով  իսկապես արժանի է Աստծո հետ ապրելուն:

 
  • 2022-06-24
×