Ինչու՞ ենք մեզ միշտ միայնակ զգում

Ինչու՞ ենք մեզ միշտ միայնակ զգում

Միայնության զգացում հավանաբար շատերն են ունեցել, գրեթե բոլորն էլ երբեմն միայնակ են զգում իրենց։ Մարդը իրեն միայնակ կզգա, թե ոչ, հաճախ կախված է ոչ թե նրանից, թե որքան ընկերներ ունի, այլ՝ ինչպիսի ընկերներ ունի։ Մեզ երբեմն թվում է, երբ մեր շուրջը կան շատ մարդիկ, ապա մենք միայնակ չենք։ Անգամ ամբոխի մեջ կարող ենք միայնակ զգալ, զուտ այն պատճառով, որ նրանցից ոչ մեկ չլինի մեր հոգուն հարազատ։ Այնքան կարևոր է հարազատ հոգի գտնելը, մեկին, ով քեզ կհասկանա կես բառից, կընդունի քեզ այնպես, ինչպիսին կաս, չի նախանձի, չի չարախոսի, եթե անգամ տեսնի քո թուլություններն ու սխալները։

 

Երբ այդպիսի մեկին մենք ունենում ենք, արդեն բախտավոր ենք համարում մեզ, որովհետև ամեն վայրկյան կարող ենք  հոգում կուտակվածի մասին հանգիստ խոսել, պատմել, գուցե անգամ արտասվել, բայց վստահ լինել, որ նա անկեղծորեն կաջակցի ու խորհուրդներ կտա մեզ։ Այսպիս մարդկանց գոյությունն է, որ չի ստիպում միայնակ զգալ, հակառակ պարագայում կարող ենք հարյուր ընկեր ունենալ, բայց դարձյալ միայնության զգացում ունենալ։

 

Ի վերջո, միայնության պահերին ոչ թե պետք է հուսալքվել, այլ մտածել, որ այս աշխարհում կա Մեկը, Ով երբեք մեզ չի լքում, Նա միակն է, Ում հետ կարելի է անվերջ զրուցել, առանց ամաչելու պատմել անգամ ամենանուրբ գաղտնիքներն ու չունենալ վախ և անհանգստություն, որ աշխարհը շուտով կիմանա այդ մասին։  Նա միշտ մեզ հետ է, իր գոյությամբ ապահովում է մեր խաղաղությունն ու ներքին ներդաշնակությունը, հետևաբար, մարդկային գոյության բացակայությունն անգամ չի կարող թույլ տալ մտածելու, որ մենք միայնակ ենք։ Միակն ու հարազատը, միշտ Աստված է լինելու, հետո այն մարդիկ, որոնց ընտրել ենք մեր կողքը լինելու համար։

 

Ու այսուհետ եկեք միայնության պահերն օգտագործենք ստացած օրհնությունների մասին խորհելու և գնահատանքը խորացնելու համար, որովհետև այդ կերպ մենք ավելի լավ ընկեր կդառնանք նաև ուրիշների համար։

 

  • 2022-08-16
×