Այնքան հեշտ է ուրիշներին նախատելը, մեղադրելն ու զրպարտելը: Կարճ ասած՝ ամեն մեղքի մեջ կարելի է մեղադրել դիմացինն ու մոռանալ, որ ժամանակը գալու է ու ամենքս մեր խոսքերի և կատարած արարքների համար պատասխան ենք տալու: Գուցե հիմա չենք գիտակցում, այդ երևույթի ծանրությունը, բայց շատ կարոր է՝ հասկանանալ, որ միայն Աստված կարող է դատել:
Մենք երբեք պատասխանատու չենք որևէ մեկի բնավորության կամ վարքի համար, որքան էլ այն մեզ դուր չգա, որովհետև մենք չգիտենք՝ որն է ճիշտը ու ինչումն է կայանում դիմացինի սխալը։
Գուցե հանգամանքները ու ստեղծված իրավիճակը ստիպում է մարդուն գնալ այնպիսի քայլերի, որոնք շատերիս կողմից ընդունելի չեն, բայց միևնույնն է վերջնական գնահատականը, մեր ողջ կյանքի մեծագույն հանրագումարը կտա ոչ այլ ոք, քան Աստված Ինքը։
Ուրեմն, ինչպես Աստվածաշնչում է մեզ ասվում. «Ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև Տերը գա, որ ի լույս է հանելու խավարի բոլոր ծածուկ գործերը և հայտնի է դարձնելու սրտերի խորհուրդները» (Կորնթ. Ա 4:5):
Մեզ հատուկ զգուշացված է՝ չդատել «ժամանակից առաջ»։
Երբ խոսքը վերաբերում է որևէ մեկի ներքին անհատականությունը դատելուն, ապա միակը, որ գիտի ողջ ճշմարտությունը, Աստված է։ Եվ առանց իմանալու ողջ ճշմարտությունը, մենք չենք կարող պատշաճ կերպով և արդարացի դատել։ Մեզ տրված չէ ուրիշներին դատել։
Միայն Աստվսծ գիտի մեր քայլերի դրդապատճառները։ Նա գիտի, թե որքան անկեղծ ենք եղել։ Նա գիտի, թե երբ ենք մենք կեղծավոր և անազնիվ եղել։ Նա ամեն բան գիտի։ Նա միակն է, ով իրավասու է դատելու։
Ի վերջո Պողոս առաքյալն ասում է.«Այն ժամանակ ամեն մեկի գովեստը Աստծուց կլինի» (Կորնթ. Ա 4:5):
Աստծու վերջնական նպատակը մեզ դատապարտելը չէ, այլ գովելը և պարգևատրելը ամեն լավ բանի համար, որ մենք արել ենք։ Իսկ հիմա եկեք պարզապես համբերատարությամբ ու ներողամտությամբ սպասենք այդ շատ կարևոր պահին: