Վարդավառը տարվա հինգ տաղավար տոներից մեկն է

Վարդավառը տարվա հինգ տաղավար տոներից մեկն է

Վարդավառը տարվա հինգ տաղավար տոներից մեկն է: Ինչպես բոլոր տաղավար տոներից առաջ, Վարդավառին ևս նախորդում է պահոց շաբաթը: Պահքի շաբաթը սկսվում է տաղավար տոնի նախորդ կիրակի երեկոյան՝ Բարեկենդանի օրը: (Բոլոր տաղավար տոներին նախորդող կիրակին Բարեկենդան է՝ բացառությամբ Ս. Ծննդյան և Ս. Հարության տոների: Քանի որ Ս. Ծննդյան տոնն անշարժ է, դրան նախորդող Բարեկենդանը միշտ նշվում է դեկտեմբերի 29-ին: Ս. Հարության տոնին նախորդող Բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան և նշվում է Մեծ Պահքին նախորդող կիրակի օրը): Սուրբ Հարության տոնի պահքին նախորդող կիրակի օրը նշում ենք Բուն Բարեկենդանը): Երեկ երեկոյան Վարդավառի Բարեկենդանով պահոց շրջանի սկիզբը դրվեը: Այն ավարտվում է ուրբաթ երեկոյան: Շաբաթ երեկոյան կատարվում է Վարդավառի նախատոնակը: Կիրակի տոնում ենք Վարդավառը՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որի առթիվ, ինչպես ամեն կիրակի, մատուցվում է Սուրբ պատարագ: Տոնի հաջորդ օրը Մեռելոց է՝ ի հիշատակ բոլոր ննջեցելոց:  

  • 2021-08-09
×