Թող մեր հոգիներում մշտապես տոն լինի

Թող մեր հոգիներում մշտապես տոն լինի

Նոր տարին, Ամանորը կամ Կաղանդը հայոց տոնածիսական համակարգում եղել և մնում է ամենասիրված ու սպասված տոնը:

 

Դարեր շարունակ ձգվող իր պատմության ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ, Ամանոր անուններով: 

 

«Կաղանդ» բառը ծագել է լատիներեն calendae բառից, որը հայերենում ստացել է նոր տարվա առաջին օրվա նշանակությունը՝ ըստ մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը, որը նաև բնության զարթոնքի խորհրդանիշն էր: Հնագույն ժամանակներում Ամանորյա ծիսակատարության ժամանակ մառաններից տուն են բերել մրգերի և չրերի շարաններ և կախել առաստաղից:  Ի տարբերություն ներկայիս առատ սեղանների՝ հնում Հայաստանում արգելվում էր սեղանին ամեն տեսակ մսեղեն դնելը, քանի որ Նավասարդը համարվում էր պահքի օր: Սեղանի զարդը համարվում էր տանտիկինների կողմից պատրաստված  Տարի հացը, որի մեջ պատրաստելու ընթացքում դրվում էր գուշակության դրամը` դովլաթը: Հացը բաժանվում էր 12 մասերի, և դովլաթը բաժին հասած ընտանիքի անդամին Նոր տարում հաջողություններ էին սպասվում:

 

Ով էր Կաղանդ պապը

 

Ոչ բոլորը գիտեն Կաղանդ պապի գոյության մասին, քանի որ ժամանակի ընթացքում նրան փոխարինել է Ձմեռ պապը կամ Սանտա Կլաուսը: Իրականում, Կաղանդ պապը մեր ազգային Ձմեռ պապն է։ Հին հայկական ավանդույթում ամանորի գիշերը նա հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով:

 

Ինչպես են զարդարել տոնածառը

 

Ինչ վերաբերում է տոնածառին, ապա նախկինում հայերն այն հիմնականում փոխարինել են ձիթենու ճյուղերով, որի չոր ճյուղերի վրա գունավոր թելերով կախել են մրգեր, չրեր և խմորեղեն: Տանտերը Կաղանդի ծառը նաև տարել է եկեղեցի և քահանայի օրհնությունը ստանալուց հետո վերադարձրել տուն:

 

Ներկայումս բոլոր քրիստոնյա ազգերն Ամանորը տոնում են հունվարի 1-ին, որը նշանավորում է Հիսուս Քրիստոսի ծննդյան ամիսը: Հունվար նշանակում է ծնունդ: Մինչ Քրիստոսի աշխարհ գալն ամբողջ մարդկությունը մահանալուց հետո գերի էր դժոխքում, քանի որ բոլորն էլ մահանալուց հետո դժոխք էին գնում: Քրիստոսն այդ ամսին ծնվելով՝ ավերեց դժոխքը, մարդկությանը մեկընդմիշտ ազատեց հավիտենական մահից և առաջնորդեց Երկնքի արքայություն, այդ պատճառով էլ հունվար ամիսը քրիստոնյաների համար դարձել է ամիսների սկիզբ:

 
  • 2022-01-01
×