Աղոթք Արցախի ու հայ ժողովրդի համար

Աղոթք Արցախի ու հայ ժողովրդի համար

Հոկտեմբերի 1-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի օր, որի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի ու Սփյուռքի բոլոր եկեղեցիներում հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց աղոթքի հատուկ կարգ։ 

 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Սուրբ Պատարագը մատուցվեց թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ։ 

 

Համազգային աղոթքի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Սարգիս եկեղեցի էր բերվել Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը։ 

 

Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը բերվել էր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցի։ 

 

Սուրբ Պատարագի ավարտին Նավասարդ Սրբազանի նախագահությամբ կատարվեց հատուկ կարգ` Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների ու հայ ժողովրդի համար։ 

 

Սրբազան հայրը Սուրբ Սարգսի աջով օրհնեց ժողովրդին ու աղոթք բարձրացեց` սրբի բարեխոսությունը հայցելով մեր  ժողովրդի համար:


 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին 

 

  • 2023-10-01
×