Տնօրհնեքի արարողություն՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Տնօրհնեքի արարողություն՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում

Տնօրհնեքի արարողություն՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում կատարվել է 2024 թվականի առաջին տնօրհնեքը:

 

Արարողությունն անցկացրել է Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը:

 

Կենտրոնի տնօրեն Դավիթ Մելիք-Նուբարյանը նշել է, որ կենտրոնում պարբերաբար կատարվում է օրհնության կարգ:

 

«Տարեկան 1800-ից ավելի հայաստանցիների համար մեր կենտրոնը, ըստ էության, առաջին երկրային տունն է, որտեղ իրենք լույս աշխարհ են գալիս, ապրում մի քանի օր և հետո գնում իրենց տուն»:

 

Տեր Զենոնը նշել է, որ օրհնության կարգը կարևոր է յուրաքանչյուր քրիստոնյայի համար։ Աստծո օրհնությունը ստանալուց հետո՝ մարդիկ ապրում են ավելի հանգիստ, իսկ միջավայրը դառնում է ավելի մաքուր

 
  • 2024-01-29
×