Փետրվարի 14-ին Հայ Եկեղեցին նշում է Տեառնընդառաջի տոնը։ Տոնի առթիվ բոլոր եկեղեցիներում մատուցվելու է Սուրբ Պատարագ` բաց Խորանով։ Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագը կմատուցվի ժամը 10.30-ին։
Ավարտին կատարվելու է Նորապսակների օրհնության կարգ, քանի որ Ն.Ս. Օ. Տ. Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ տոնը հռչակված է նորապսակների օրհնության օր։
Տեառնընդառաջն անշարժ տոն է, քանի որ նշվում է Սուրբ Ծննդյան օրվանից` հունվարի 6-ից հետո 40-րդ օրը։
Տերունի այս տոնն ամեն տարի սկսվում է նշվել նախատոնակով` նախորդ օրը երեկոյից։
Փետրվարի 13-ին` երեկոյան ժամերգությունից հետո, մարդիկ իրենց տուն են տանում եկեղեցում վառված կանթեղները, որով վառում են իրենց խարույկները։
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի մի շարք եկեղեցիների բակերում եւս վառվելու են խարույկներ, կազմակերպվելու է ազգային երգ ու պարով միջոցառումներ։
Ստորեւ ձեզ ենք ներկայացնում ժամանակացույցը։
Ժամանակացույց
Փետրվարի 13
Ս. Երրորդություն եկեղեցի
15.00-ազգային երգ ու պարով համերգային ծրագիր, ավարտին` խարույկ (կազմակերպվում է համայնքապետարանի հետ միասին)։
Մալաթիայի Ս․ Աստվածածին եկեղեցի
16.00 -միջոցառում ազգային երգ ու պարով, ավարտին` խարույկ։ Հանդես կգան Հայորդաց տան երեխաները։
Արաբկիրի Ս․ Խաչ եկեղեցի
16.30-համերգային ծրագիր ազգային երգ-պարով (կազմակերպվում է համայնքապետարանի հետ միասին)
17.00-ժամերգություն
17.30-խարույկ
Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցի
17.00-ժամերգություն
17.30-խարույկ
Ներքին Չարբախի Ս. Խաչ եկեղեցի
17.00-ժամերգություն
17.30-ազգային երգ ու պարով համերգային ծրագիր, հյուրասիրություն (կազմակերպվում է համայնքապետարանի հետ միասին)
կնվիրեն աղոթամատյաններ։
Դավթաշենի Ս․ Նահատակաց եկեղեցի
17.00- ժամերգություն
17.30 Խարույկ
Ավանի Ս․ Աստվածածին եկեղեցի
17.00- ժամերգություն
17.30-Խարույկ
Էրեբունի համայնք
17.00-ժամերգություն
17.30-ազգային երգ ու պարով համերգային ծրագիր
ՆուբարաշենԻ Ս․ Նահատակաց եկեղեցի
17.00-ժամերգություն
17.30-խարույկ։ Այս եկեղեցում պսակադրված նորապսակների համար նվերներ են պատրաստել։
Կաթողիկե Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Աննա եկեղեցիներ
17.00-ժամերգություն
17.30-Խարույկ
Նորք-Մարաշի Ս. Աստվածածինեկեղեցի
17.00-ժամերգություն
17.30-Խարույկ, համերգային ծրագիր` ազգային երգ ու պարով (կազմակերպվում է համայնքապետարանի հետ միասին)
Փետրվարի 14
10։30 Սուրբ Պատարագ կմատուցվի բոլոր եկեղեցիներում։ Ավարտին կկատարվի Նորապսակների օրհնության կարգ։
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի հրավերով այստեղ օրհնություն կստանան նաեւ Արցախից բռնի տեղահանված երիտասարդ ընտանիքները։