Բուն Բարեկենդանը՝ Արարատյան Հայրապետական թեմում

Բուն Բարեկենդանը՝ Արարատյան Հայրապետական թեմում

Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիները նշել են Բուն Բարեկենդանը: Տոնին ակտիվ մասնակցել են թեմի երիտասարդաց միությունները, կիրակնօրյա դպրոցները:

 

Փետրվարի 11-ին երգ, պար, տոնախմբությունն էր Երևանի Ս․ Երրորդություն եկեղեցու բակում: Բուն Բարեկենդանի տոնին ներկաներին իր հնարքներով զարմացնում ու ուրախացնում էր նաև լարախաղացը: 

 

 

Դավթաշեն վարչական շրջանում Ս. Նահատակաց եկեղեցու հետ միասին տոնին մասնակցել են հանրակրթական ու Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի, մսուր֊մանկապարտեզների աշխատակիցները, սաներն ու ծնողները։


 

Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու բակում ևս հնչել է ազգային երգը, տարածքը զարդարել են տոնական տաղավարները: Հանդես է եկել լարախաղացը: Տոնական տրամադրություն էր նաև Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու բակում: 

 

 

Բուն Բարեկենդանի տոնի խորհրդի ու ընդունված ավանդույթների մասին երիտասարդներին պատմել է Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրան ավագ քահանա Առուշանյանը։ 

 

 

Բուն Բարեկենդանը մեծ տոնախմբությամբ, երգ ու պարով են նշել նաև Ներքին Չարբախի Ս. Խաչ եկեղեցում, ներկաներին տրվել են անակնկալ նվերներ:

 

 

Փետրվարի 11-ին Ավանի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամներն ու կիրակնօրյա դպրոցի սաները, ևս մեծ շուքով նշել են Բարեկենդանը:

 

  • 2024-02-13
×