Փետրվարի 12-ին Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու քահանաներ Տեր Թովմա Անդրեասյանը և Տեր Զգոն Աբրահամյանը տնօրհնեքի արարողություն կատարեցին Երևանի թիվ 61 դպրոցում:
Քահանաները դպրոցի ուսուցչակազմի հետ մասնակցեցին հայկական ազգային տարազին նվիրված ներկայացմանը, որ ցուցադրեցին դպրոցի երեխաները՝ ուսուցչուհի Գոհար Խաչատրյանի ղեկավարությամբ: Ներկայացրին պատմական Հայաստանի տարբեր շրջանների հագուստ-հանդեձանքն ու ազգային երգերը:
Տեր Թովման ընդգծեց, թե որքան կարևոր են նման միջոցառումները հատկապես այսօր։
«Մեր ազգի ինքնությունը պահպանելու համար՝ պարտավոր ենք երեխաներին այս տարիքից սովորեցնել ազգային մշակույթը, պատմությունը, կապել Հայ Եկեղեցու հետ, սովորեցնել հայ մնալ»,- նշեց քահանան:
Հոգևորականն ընդգծեց՝ երեխաների արժեքային համակարգը, աշխարհայացքը ձևավորվում է նաև դպրոցում, և շատ կարևոր է ուսուցիչների դերը: